ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝

ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ե․ Չարենցի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,

2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝

1. դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),

4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,

5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Ե․ Չարենցի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թ. սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ, ամեն օր՝ բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, Վանաձորի Ե․ Չարենցի անվան թիվ 12 հիմնական դպրոցում, հասցեն՝ ք․ Վանաձոր, Շիրակացի 12 ա:

Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 0322-2-37-05: