ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝

«Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ. 147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1. ՀՀ քաղաքացիությունը,

2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝

1. դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,

2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),

4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,

5. ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ. 147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2021 թ. սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան Կարապետ Ուլնեցի 1, «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան հ. 147 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում.:

Տեղեկությունների համար դիմել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 010245020 և 055145072, էլ. հասցե՝ kharutyunyan1965@gmail.com