ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնը (Սոֆիայի կենտրոն) հրավիրում է մասնակցելու «Ոչ նյութական մշակութային ժառանգություն. հաջորդ սերունդը» խորագրով երիտասարդական մրցույթին:

Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան անձինք՝ ներկայացնելով ոչ նյութական մշակութային ժառանգության որևէ տարր, որը ներառված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Հաղթող ճանաչված 3 մասնակիցների համար կկազմակերպվի եռօրյա այց Փարիզ:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մինչև
ս.թ. սեպտեմբերի 15-ը դիմումները մուտքագրել կենտրոնի կայքում՝ https://www.unesco-centerbg.org/en/next-gen/: