ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի «Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1.Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1)ՀՀ քաղաքացիությունը.
2)ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2.Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1)դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5)ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են Արարատի մարզի Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցում 2021 թվականի սեպտեմբերի 6-24-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, Արարատի մարզի Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցում՝ հասցեն՝ Արարատի մարզ, գ. Դարակերտ, Կենտրոնական փողոց, շենք 133:

Տեղեկությունների համար դիմել՝ հեռախոս՝ 093-08-95-05, էլեկտրոնային հասցե՝ sedavirabyan1983@mail.ru: