Գործադիր տնօրենի խորհրդականի հիմնական գործառույթները՝

1․ Մասնակցում է հիմնադրամի գործունեության շրջանակներում հանրակրության ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքներին․
2Մասնակցում է հիմնադրամի կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպումների հետ կապված աշխատանքներին (ըստ անհրաժեշտության):
3․ Տրամադրում է մասնագիտական աջակցուցություն (խորհրդատվություն) հիմնադրամի կառացվուծքային ստորաբաժանումներին։
4Մասնակցում է հիմնադրամի գործունեության շրջանակներում միջոցառումների ծրագրերի մշակման աշխատանքներին։
5․ Ըստ անհրաժեշտության մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը։

6 Կատարում է գործադիր տնօրենի կողմից տրված այլ հանձնարարություններ։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
  3. Չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
  4. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  6. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 09.08.2021 – 20.08.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 280,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով ((էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.08.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, օգոստոսի 25-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: