Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ պատմության և մշակույթի հուշարձաններերի պահպանության վարչության (այսուհետ` Վարչություն) հուշարձանների վերականգնման բաժնի (այսուհետ` Բաժին) մասնագետի (այսուհետ` Մասնագետ) (ծածկագիր` 18-34.18-Մ6-2) և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 17 -ին, ժամը 14:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ.Սարգսյան3, Կառավարական շենք N 2):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
  • Կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ).
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
  • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձաններերի պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի մասնագետի (ծածկագիր` 18-34.18-Մ6-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրի հասցեն է՝ (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ.Սարգսյան3, Կառավարական շենք N 2):

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2021 թվականի օգոստոսի 12-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 599-659 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն management@escs.am Էլեկտրոնային փոստի հասցեին: