(Մեկ թափուր տեղ)

Ադմինիստրատիվ բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

1. Հիմնադրամ ստացվող պաշտոնական գրությունների, քաղաքացիների դիմում-բողոքների, առաջարկությունների մտից և ելից փաստաթղթերի գրանցման աշխատանքների իրականացում, ելից և ներքին փաստաթղթերի ձևավորման պարտադիր վավերապայմանների առկայության ստուգոմ:
2. Ստացված տեղեկատվական բնույթի փաստաթղթերի, թղթային և էլեկտրոնային տարբերակով գրանցման ու համապատասխան ստորաբաժանումներին դրանց տրամադրման աշխատանքների իրականացում:
3.Հիմնադրամի պահպանման և ոչնչացման ենթակա փաստաթղթերի տեսակավորման, արխիվացման գործընթացի նախապատրաստական աշխատանքների իրականացում:
4.Ամենօրյա կատարվելիք հանձնարարականների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացի իրականուցում:

5․Առաքիչի պարտակունությունների իրականացում (փոստի առաքում համապատասխան կազմակերպություններ)։
6. Պաշտոնից բխող այլ գործառույթների իրականացում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

1.Բարձրագույն կրթություն:
2.Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

3.Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:
4.Կազմակերպական և վերլուծական հմտություններ, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
5.Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
6.Առնվազն մեկ օտար լեզվի բավարար իմացություն:

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 04.08.2021 – 12.08.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով ((էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 12.08.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, օգոստոսի 18-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: