(Երկու թափուր տեղ)

Վերապատրաստման արդյունավետության գնահատման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

1.Ուսումնական հաստատության վարչական աշխատողների վերապատրաստումների ծրագրերի նախագծերի մշակում:
2.Ուսումնական հաստատության կառավարման և ղեկավարման հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստումների պլանավորում և կազմակերպում:
3.Ուսումնական հաստատության վարչական աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացների պլանավորում և կազմակերպում:
4.Մանկավարժական աշխատողների վերապատրաստումների, այդ թվում՝ ատեստա-վորման մասնակիցների ամփոփիչ գնահատման հարցաշարերի մշակում:
5.Տնօրենների վերապատրաստումների մասնակիցների ամփոփիչ գնահատման հարցաշարերի մշակում:
6.Վերապատրաստումների
մշտադիտարկում, արդյունքների գնահատում և վերլուծություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն մանկավարժական կրթություն:
  2. Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
  3. Առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
  4. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  6. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 04.08.2021 – 12.08.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 12.08.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, օգոստոսի 18-ին` ժամը 1100-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: