(Մեկ թափուր տեղ)

Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

  1. Վերլուծում, գնահատում և համակարգում է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին կրթական ծրագրերի բովանդակության և վերջնարդյունքների համապատասխանության ապահովման աշխատանքները:
  2. Ուսումնասիրում և գնահատում է նախադպրոցական կրթական ծրագրերի կատարումն ապահովող ուսուցման մեթոդները, մշակում է նոր մեթոդներ:
  3. Մշակում է նախադպրոցական կրթական ծրագրերի վերջնարդյունքների ապահովմանն ուղղված ռազմավարություններ, օրինակելի պլաններ, գործիքներ:
  4. Մշակում է նախադպրոցական կրթական ծրագրերի պարապմունքների օրինակելի ցանկի ձևավորման մեթոդներ:
  5. Մշակում է նախադպրոցական կրթական ծրագրերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի (այդ թվում՝ էլեկտրոնային) մանկավարժահոգեբանական փորձաքննության չափանիշներ։
  6. Կազմակերպում է (իրականացնում է) նախադպրոցական կրթական ծրագրերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի փորձաքննություն:
  7. Մշակում է (գնահատում է) նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող մասնագետների վերապատրաստման մոդուլներ:
  8. Մշակում է ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակով:
  9. Վարում է հեռավար սեմինարներ, դասընթացներ։
  10. Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1․Նախադպրոցական կրթության բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթություն։
2.Վերջին 10 տարվա ընթացքում
նախադպրոցական մանկավարժական աշխատանքի 5 տարվա փորձ հանրակրթական ուսումնական հաստատությունում:
3.Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացու-թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
4.Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:

5.Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
6․ Համացանցում անհրաժետ տեղեկատվություն որոնելու և բլոգ վարելու կարողություն։
7.Ուղեցույցներ թղթային և թվային տարբերակով մշակման կարողություն:
8.Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
9․
Word, excel և powerpoint ծրագրերի իմացություն։
10.Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն:
11.Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստթաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստա-նալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն:

12.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

- Դիմումների ընդունման ժամկետն է` 04.08.2021 – 12.08.2021 թթ.:

- Աշխատավարձի չափը՝ 200,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճեն,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեններ (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ զինգրքույկ,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. Փոստ՝ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 12.08.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. օգոստոսի 18-ին` ժամը 1130-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 1800: