Հուլիսի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած
Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին,
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ռազմիկ Արսենի Պապիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,
Դավիթ Տիգրանի Սահակյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: