Ներկայացնում ենք տարվա ամենագրքային իրադարձության՝ Գրքի երևանյան չորրորդ փառատոնի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը:

Փառատոնը տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին. մուտքն ազատ է:

ԾՐԱԳԻՐ

Հուլիսի 30 | ուրբաթ |Նկարիչների միություն

12։00-13։00 -Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում գրքերի ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ)
13։00-14:00-Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը (Հովհաննես Թումանյանի թանգարան)
14։00-15:00-«Իմ Թումանյանը» խաղի ներկայացում («Մարի» հրատարակչություն)
15։00-16:00-Լևոն Սահակյանի «Կռիվ տալով» գրքի շնորհանդես («Արմավ» հրատարակչություն)
16։00-17:00-Գոհար Մանուկյանի «Հարյուր տարվա մարդասիրություն. հայկական Կարմիր Խաչը 1920-ից ի վեր» գրքի շնորհանդես («Նյումեգ» հրատարակչություն)
17։00-18:00-«Պատմություն կերտողները» մատենաշարի շնորհանդես («Բուկինիստ» հրատարակչություն)
18։00-19:00-Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» գրքի շնորհանդես («Զանգակ» հրատարակչություն)

Հուլիսի 30 | ուրբաթ | «Զանգակ» գրատուն

14։00-15։30-Հեքիաթաստեղծման վարպետության դաս Արմինե Անդայի հետ (9-13 տարեկան երեխաների համար)
16։00-17։00-Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ

17։00-18։00-Եվրոպական միության գրական մրցանակակիրը Արամ Պաչյան
18։00-19։00-«Կնոջ զգեստապահարանը. հեքիաթից մինչև նորաձևություն». Արմինե Դանիելյան

Հուլիսի 30 | ուրբաթ | «Մոսկվա» կինոթատրոն

19։00-20։00-Բանաստեղծի թոռը․ Գոհար Չարենց (զրույցը՝ Հայկ Համբարձումյանի)
20։00-21։00-Նարինե Աբգարյանի «Զուլալիի» էկրանացումը (բանախոսներ՝ Նարինե Աբգարյան, Հայկ Օրդյան, Հերմինե Ստեփանյան, Նարինե Գիժլարյան, Արմեն Սարգսյան)

Հուլիսի 31 | շաբաթ | Նկարիչների միություն

14:00-14:50-Կարեն Անտաշյանի «Դզոն» գրքի ընթերցում-քննարկում («Գրանիշ» հրատարակչություն)
15։00-16։00-Գիլերմո դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» գրքի շնորհանդես («Արևիկ» հրատարակչություն)
16։00-17։00-Նիլ Գեյմանի «Քորլայն» գրքի շնորհանդես («Զանգակ» հրատարակչություն)
17։00-18։00-
Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» գրքի շնորհանդես («Գրանիշ» հրատարակչություն)
18։00-19։00 -Ալան Բադիուի «Դարը» գրքի շնորհանդես («Նյու Մեգ» հրատարակչություն)
19:00-19:30-Համերգ․
Լիլիթ Պիպոյան

Հուլիսի 31 | շաբաթ | «Զանգակ» գրատուն

16։00-17։00-Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի քննարկում (զրույցը՝ Արքմենիկ Նիկողոսյանի)
17։00-18։00-Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» պատմվածքի քննարկում («Վերածնունդ» հիմնադրամ)
19։00-20:00-
Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպի շնորհանդես (բանախոսներ՝ Գոհար Չարենց, Արքմենիկ Նիկողոսյան, Հովհաննես Հովակիմյան)

Հուլիսի 31 | շաբաթ | «Մոսկվա» կինոթատրոն

18:00-19:00-Վեպից՝ կինո․ Մարկ Արենի հաջողելու բանաձևը (բանախոսներ՝ Մարկ Արեն, Հրաչ Քեշիշյան, Տաթևիկ Վարդևանյան)
20։00-21։00-Կինո և գրականություն․
Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան (բանախոսներ՝ Նարինե Մալյան, Ռոբերտ Մաթոսյան, Ալիս Հովհաննիսյան, Դավիթ Մաթևոսյան)

Օգոստոսի 1 | կիրակի | Նկարիչների միություն

15։00-16:00-Լիլիթ Բաղդասարյանի «Locus morbi» գրքի շնորհանդես («Գրքամոլ» հրատարակչություն)
16։00-17:00-«Դարակ» հրատարակչության մրցանակակիր վեպերը
17։00-18:00-Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» գրքի շնորհանդես («Էդիթ Պրինտ» հրատարակչություն
18։00-19։00-«Կանայք, որ փոխեցին աշխարհը». քննարկում («Տեքստ» հարթակ)
19։00-19։30-Փառատոնի փակում և գրական մրցանակաբաշխություն

Օգոստոսի 1 | կիրակի | «Զանգակ» գրատուն

15։00-16:00-Հեքիաթաթերապիա (բանախոսներ՝ Քրիստինե Մկրտչյան, Նվարդ Վարդանյան, Անի Հովնան)
16։00-17:00-Անուշ Սարգսյանի «Անոն» գրքի շնորհանդես (բանախոսներ՝ Անուշ Սարգսյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան)
17։00-18:00-Պատերազմի վավերագրոությունը (բանախոսներ՝ Էդիկ Պողոսյան, Կարեն Ավետիսյան, Արեգ Բալայան)
18։00-19։00-Գրողի կինը․
Վերժինե Մովսիսյան (զրույցը՝ Դավիթ Մաթևոսյանի)

Նշենք, որ Գրքի երևանյան չորրորդ փառատոնն իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: