Հուլիսի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Հրաչիկ Արայիկի Գևորգյանին, Մարկ Տարոնի Գրիգորյանին, Հայկ Ալեքսանդրի Գալստյանին, Գերման Իշխանի Կուրբաշյանին և Երջանիկ Խաչատուրի Ղուբասարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,

Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագիրը և Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ծրագրի 2021-2025 թվականների գործողությունների պլանը հաստատելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: