Մեկնարկել է «We are together» («Մենք միասին ենք») միջազգային ամենամյա մրցույթը, որին այս տարի կարող են հայտ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում անշահախնդիր ներդրում ունեցած քաղաքացիները և կազմակերպությունները:

Ֆիզիկական ու իրավաբանական անձինք մրցույթի պաշտոնական կայքում՝ wearetogetherprize.com-ում, հայտեր կարող են ներկայացնել հետևյալ անվանակարգերում՝ կախված, թե որ ոլորտում է կատարվել ներդրումը.

  • «Առողջապահություն»,
  • «Բիզնես»,
  • «Կրթություն և տեխնոլոգիաներ»,
  • «Քաղաքացու անձնական ներդրում»:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 31-ն է: Մրցանակակիրների վերջնական ցուցակը կազմվելու է մրցույթի միջազգային ժյուրիի գնահատականների հիման վրա: Մրցանակակիրները կհրավիրվեն Մոսկվա՝ մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը: Բոլոր ծախսերը կհոգա ընդունող կողմը:

Ռուսաստանի կամավորական համայնքի նախաձեռնած «We are together» ամենամյա միջոցառման նպատակը մարդասիրական տարբեր խնդիրների լուծման գործում անշահախնդիր ներդրում ունեցող քաղաքացիներին ու կազմակերպություններին խրախուսելն է: Մրցույթի գործընկերների թվում են ՄԱԿ-ի կամավորների ծրագիրը, Կամավորական ջանքերի միջազգային ասոցիացիան, Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումը և այլն: