Հուլիսի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Հմայակ Վահանի Մանուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրանիկ Համլետի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին,

Որպես նվիրաբերություն գույքն ընդունելու և սեփականության իրավունքով հանձնելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: