Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) կազմակերպում է երիտասարդական սոցիալական հակակոռուպցիոն միջազգային մրցույթ՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» խորագրով:

Մրցույթի նպատակն է ընդգծել երիտասարդության և ողջ հասարակության դերը կոռուպցիայի կանխարգելման և իրավական մշակույթի զարգացման գործում:

Մրցույթի հայտեր կարող են ներկայացնել 14-35 տարեկան երիտասարդներ բոլոր երկրներից: Մրցույթն անցկացվում է 2 անվանակարգով՝ «Լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն պաստառ»: Մասնակցել ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել մրցույթի պաշտոնական կայքի միջոցով՝ www.anticorruption.life:

Մրցույթի վերջնաժամկետն է 2021 թվականի հոկտեմբերի 1-ը: Պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://anticorruption.life: