Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 15-ին տեղի ունեցած «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրված 4076 դիմորդից քննությանը մասնակցել է 4005-ը: Միջին միավորը եղել է 12.26: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13%-ը: 18-20 միավոր հավաքել է 386 դիմորդ կամ մասնակիցների 9.6%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 235, 19-19.75 միավոր՝ 142, իսկ 20 միավոր՝ 9 դիմորդ: