Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա գրական հանդիպում արձակագիր Հովհաննես Երանյանի հետ:

Միջոցառումը նախատեսվում է հուլիսի 9-ին՝ ժամը 18:30-ին՝ թանգարանի «Քարավան» գրական-մշակութային ակումբի կազմակերպած միջոցառումների շրջանակում:

Հանդիպման ընթացքում այցելուները հնարավորություն կունենան գրողի հետ զրուցել գրականության մասին, նրան ուղղել ոլորտի արդի խնդիրներին վերաբերող իրենց հարցերը:

Երբ Ավետիք Իսահակյանը Գրողների միության նախագահն էր, նրա թե´ աշխատավայրում, թե´ տանը մշտապես հավաքվում էին երիտասարդ գրողներ և գրականագետներ: Վերարժևորելով գեղեցիկ ավանդույթը՝ միջոցառմանը կմասնակցեն նաև Գրողների միության երիտասարդ անդամները: Ստեղծագործական գործունեության մանրամասները կներկայացնի գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նմանօրինակ միջոցառումները՝ հանդիպումներ ժամանակակից գրողների հետ, քննարկումներ, գրական ընթերցումներ, ակտիվացնում են թանգարանի գրական կյանքը, ամրապնդում գրող-ընթերցող կապը: