Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Հանրային կապերի և հաղորդակցության համակարգող»
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հանրային կապերի և հաղորդակցության համակարգողը պատասխանատու է հասարակության և լրատվության հետ կապերի, կորպորատիվ հաղորդակցման և Հիմնարկի պաշտոնական կայքի բովանդակության ստեղծման համար։ Համակարգողը պետք է մշակի Հիմնարկի հաղորդակցության և հանրության հետ կապերի ռազմավարությունը և դրան հարակից նախագծերը: Ակնկալվում է, որ Համակարգողը կմշակի և կիրականացնի արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ, որոնք ուղղված կլինեն Հիմնարկի գործունեության և Ծրագրի իրականացման վերաբերյալ իրազեկության ձևավորմանը և բարձրացմանը։ Մասնավորապես, Հանրային կապերի և հաղորդակցության համակարգողը՝

  • Աջակցում է տնօրենին Դպրոցական սննդի ազգային ռազմավարության մշակման և հանրայնացման աշխատանքներում:
  • Մշակում է Հիմնարկի հաղորդակցության և հանրային կապերի ռազմավարությունը, ներառյալ՝ թվային և սոցիալական մեդիայի ռազմավարությունները` ապահովելով դրանց արդյունավետ իրականացումը:
  • Կազմակերպում և համակարգում է նախատեսված Ֆոտո-վիդեո-մուլտիմեդիա և տեքստային նյութերի ստեղծումը ծրագրի բաղադրիչների, ծրագրի ուղերձների կամ առողջ սննդի վերաբերյալ և դրանց տարածումը:
  • Ապահովում է schoolfeeding.am կայքի բովանդակության համալրումը, պարբերական թարմացումներն ու անխափան աշխատանքը:
  • Կառուցում և զարգացնում է արդյունավետ հարաբերություններ ազդեցիկ լրատվամիջոցների և լրագրողների հետ՝ Հիմնարկի նորությունների և այլ նախաձեռնությունների մասին պատմություններ տեղադրելու համար:
  • Մշակում և վարում է լրատվամիջոցների և շահագրգիռ կողմերի ցանկը և տվյալների բազան:
  • Համագործակցելով Հիմնարկի աշխատակզմի հետ՝ մշակում է նյութեր (մամլո հաղորդագրություն, կորպորատիվ հայտարարություններ, տեղեկագրեր և ստեղծագործական բովանդակություն) և տնօրենի համաձայնությամբ ապահովում է դրանց հրապարակումը:
  • Առաջնորդում է հանրային հաղորդակցության նախագծերի ու արշավների մշակումը և կազմակերպումը՝ համագործակցելով ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով վերջիններիս համապատասխանությունը համաձայնեցված ծրագրի նպատակներին, արդյունքային ցուցանիշներին, ժամանակացույցին, բյուջեին և ծրագրային պահանջներին։
  • Նախաձեռնում և համակարգում է միջոցառումներ, որոնք աջակցում են Հիմնարկի հաղորդակցման և շուկայավարման նպատակներին, օգնում է դրանց պլանավորմանը՝ ներառյալ միջոցառումների համակարգողների հետ աշխատանքը:
  • Ստեղծում և ղեկավարում է Հիմնարկի սոցիալական լրատվամիջոցների պրոֆիլներն ու ներկայությունը՝ ներառյալ Facebook- ը, Twitter- ը, LinkedIn- ը և լրացուցիչ ալիքները, որոնք կարող են համարվել համապատասխան:
  • Համագործակցում է ՏՏ/տվյալների բազայի համակարգողի հետ` կառավարման տեղեկատվական համակարգերի հետ աշխատանքներում:
  • Համագործակցում է ֆոնդհայթայթման մասնագետի հետ` ֆոնդհայթայթման արշավների նախագծման և իրականացման նպատակով:
  • Մասնակցում է տարեկան գործողությունների պլանի մշակման աշխատանքներին, իրականացնում հաղորդակցությանը և հանրային կապերին առնչվող այլ հանձնարարություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է լրագրության, հանրային կապերի, հասարակական գիտությունների ոլորտներում),
  • Հանրային կապերի կամ մարքեթինգի ոլորտներում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Նորարար և ստեղծագործ միտք,
  • Հանրային կապերի միջավայրի և մեխանիզմների լավ իմացություն,
  • ՀՀ մարզեր ճամփորդելու հնարավորություն,
  • Մեդիա հարաբերությունների կառավարման փորձ,
  • Ստեղծագործելու, խմբագրման (ֆոտո /վիդեո/տեքստ) հմտություններ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության զարգացած հմտություններ,
  • Որոշում կայացնելու և պատասխանատվություն կրելու ունակություն և պատրաստակամություն,
  • ժամանակի կառավարման և պլանավորման հմտություններ,
  • Համակարգչային գիտելիքներ, դիզայներական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 350,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքի վերաբերյալ փաստաթուղթ,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Հանրային կապերի և հաղորդակցության համակարգող»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 09.07.2021թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ տեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: