Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ «Ֆոնդհայթայթման մասնագետ»
Աշխատանքի տեսակը՝ Կես դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Հիմնարկի ֆոնդհայթայթման ռազմավարական ծրագրի մշակում, թարմացում
  • Ֆոնդհայթհայթման ռազմավարության տարեկան պլանի մշակում,
  • Ֆոնդհայթհայթման նոր հնարավորությունների ուսումնասիրություն,
  • Ֆոնդհայթհայթման՝ աշխարհում զարգացող նոր տեխնիկաների ուսումնասիրություն և կիրառում,
  • Ֆոնդհայթհայթման նպատակով կապերի և համագործակցությունների հաստատում, միջոցառումների կազմակերպում,
  • Պոտենցիալ դոնորների քարտեզագրում, տվյալների բազայի կազմում, մշտական թարմացում, դոնորների հետ հարաբերությունների ստեղծում, զարգացում,
  • Համագործակցող կազմակերպությունների քարտեզագրում, տվյալների բազայի կազմում, մշտական թարմացում, հարաբերությունների ստեղծում, զարգացում,
  • Հանրակրթական դպրոցների և համայնքների քարտեզագրում ըստ համայնքային ֆոնդհայթայթման ռեսուրսների,
  • Քարտեզագրման ընթացքում եզրակացությունների և առաջարկների փաթեթի մշակում և հաղորդակցության և հանրային կապերի համակարգողի հետ համատեղ հաղորդակցում դպրոցների ղեկավարությանը, տարածքային կառավարման մարմինների և ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին,
  • Տվյալների բազայի հիման վրա դպրոցների համար ֆոնդհայթհայթման անհատական պլանների մշակում՝ ըստ նախապես գնահատված կարիքների,
  • Դպրոցական սնունդ ծրագրում ընդգրկված դպրոցների` ծրագրային կարիքների վերաբերյալ ֆոնդհայթայթման միջոցառումներին աջակցություն, ֆոնդհայթայթման կարողությունների զարգացման միջոցառումների նախագծում և իրականացման համակարգում,
  • Կայքի և ֆոնդհայթհայթման արշավների համար ծրագրերի մշակում, ծախս-հաշվարկների իրականացման համակարգում,
  • Կայքի միջոցով և այլ միջոցներով նվիրատվությունների համակարգում,
  • Աջակցություն տնօրենին Դպրոցական սննդի ազգային ռազմավարության մշակման, անհրաժեշտ ֆինանսական միջոցների քարտեզագրման, նախնական վերլուծությունենրի իրականացման հարցում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, իրավագիտության, մարքեթինգի, հանրային կապերի կամ սոցիոլոգիայի ոլորտներում,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ռազմավարական ֆոնդհայթայթման, բիզնես պլանի մշակման և/կամ նախագծերի կառավարման բնագավառներում,
  • Ֆոնդհայթայթման, գովազդի, վաճառքների, մարքեթինգի, ֆինանսական, մեդիա կամ բիզնես ոլորտներում միջազգային դիպլոմը/հավաստագիրը կդիտվի որպես առավելություն,
  • Մասնակցությունը համայնքային հետազոտություններին, սոցիալական քաղաքականության մշակմանը, հանրային կապերի և կամավորական աշխատանքների ղեկավարմանը նույնպես կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություններ,
  • Միջազգային կազմակերպությունների (ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ, ԵՄ) հետ աշխատանքի փորձ,
  • Ֆոնդհայթայթման նկատմամբ ստեղծարար և բիզնես մտածողության կիրառում,
  • Նախագծերի կառավարման, ռազմավարական ֆոնդհայթայթման և բիզնես պլանի մշակման հմտություններ,
  • Հետազոտական, վերլուծական և պլանավորման հմտություններ,
  • Նախաձեռնողականության և էնտուզիազմի դրսևորում,
  • Կազմակերպչական և ներկայացման լավ հմտություններ,
  • Մարքեթինգային և PR գործիքների իմացություն,
  • Թիմում աշխատելու և այլոց մոտիվացնելու հմտություններ,
  • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեխանիզմների իմացություն,
  • Միջանձնային շփումների, հաջող համագործակցության և բանակցելու հմտություններ:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 250,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Ֆոնդհայթայթման մասնագետ»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 09.07.2021թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ տեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: