Հուլիսի 1-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 70-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին,

Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 968-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: