ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Բանգլադեշի կառավարությունը տրամադրում են «Բանգաբանդու Շեյխ Մուժիբուր Ռահման ստեղծագործական տնտեսության» մրցանակ:
Մրցանակի նպատակն է պարգևատրել այն նորարարական նախագծերը կամ ծրագրերը, որոնք ձեռնարկել են անհատը, հաստատությունը կամ հասարակական կազմակերպությունները:
Հայտերը կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով, ուստի թեկնածուներին առաջադրելու համար հարկավոր է մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը ՀՀ ԱԳ նախարարության v.ter-petrosyan@mfa.am էլ. փոստին ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
- թեկնածուների և նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվություն,
- մանրամասն նկարագրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է առաջադրված նախաձեռնությունը նպաստում մրցանակի նպատակներին,
- օժանդակ փաստաթղթեր (լուսանկարներ, զեկույցներ)։
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և հետևյալ կայքից՝ https://en.unesco.org/creativity/news/call-nomination-unesco-bangladesh-bangabandhu-sheikh