ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Երևանի բիզնես կարիերայի ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  1. դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավար Գ․ Վիլասյանի անունով (դիմումը լրացվում է տեղում),
  2. 3x4 չափսի 2 լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմը,
  4. աշխատանքային գրքույկը կամ տեղեկանք աշխատավայրից,
  5. անձնագիրը,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը առկայության դեպքում)։
    Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:7.
  7. «ԻՆԵԿՈԲԱՆ ՓԲԸ-ում` «Երևանի բիզնես կարիերայի ինստիտուտ» հասարակական կազմակերպության 2050422377551001 ընթացիկ հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:8.
  8. Դասընթացի արժեքն է 70 000 ՀՀ դրամ

Դասընթացները կվարեն փորձառու, հմուտ դասընթացավարները, և հրավիրված մասնագետները:

Դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 7-ից հունիսի 24-ը ներառյալ` ` «Երևանի բիզնես կարիերայի ինստիտուտ» հասարակական կազմակերպության գրասենյակում կամ առցանց՝ b-mnacakanyan@mail.ru էլեկտրոնային հասցեին
ՀԱՍՑԵՆ՝ Ք. Երևան, Երվանդ Քաչար 23, բն. 79, հեռ +374 91788969. +374 99788969:

ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ, ամեն օր` ժամը 900-ից 1800-ն:
Դասընթացների սկիզբը հունիսի 28-ից: