(Երեք թափուր տեղ)

Կրթական նորարարությունների բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

1.Սովորողների մասնագիտական կողմնորոշման գործընթացների մեթոդաբանության և ծրագրերի մշակում։
2. Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի գրավչության բարձրացմանը նպաստող միջոցառումների մշակում և կազմակերպում։
3.Կրթության համաշխարհային զարգացումների ուսումնասիրություն և նորարական մոտեցումների փորձարկում ուսումնական հաստատություններում։
4.Ուսումնական հաստատություններում իրականացվող նորարական ծրագրերի և նախագծերի մշտադիտարկում և գնահատում։
5. Տարբեր երկրների և համայնքների, այդ թվում՝ հայկական սփյուռքի կրթական հաստատությունների և մասնագետների հետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրություն և բացահայտում, համագործակցային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը մասնակցություն։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

1.Բարձրագույն մանկավարժական կրթություն:
2.Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
3.Չորս տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ, կամ մասնագիտական կողմնորոշման բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
4.Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն («Հանրակրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքները), ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
5.Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
6.Վերոնշված մասնագետը պետք է տիրապետի ռուսերեն և անգլերեն լեզուներին:

●Դիմումների ընդունման ժամկետն է` 11.06.2021 – 21.06.2021 թթ.:
●Աշխատավարձի չափը՝ 200,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) մեկ էջանոց հետաքրքրության նամակ այս պաշտոնին հավակնելու նկարագրությամբ և աշխատանքների կատարման տեսլականով:
3) անձնագրի պատճենը,
4) ինքնակենսագրություն,
5) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով ((էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.06.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, հունիսի 24-ին` ժամը 10:00-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: