(Մեկ թափուր տեղ)

Ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

1.Մշակում է (ԲՏՃՄ) բնագավառի բնագիտական առարկաների օրինակելի առարկայացանկի ձևավորման մեթոդներ:
2.Գնահատում և լրամշակում է ՀՊՉ և բնագավառի առարկայական չափորոշիչների վերջնարդյունքներին բնագավառի առարկաների ծրագրերի բովանդակության և վերջնարդյունքների համապատասխանությունը:
3.Գնահատում և լրամշակում է (ԲՏՃՄ) բնագավառի բնագիտական առարկաների առարկայական ծրագրի վերջնարդունքներին առարկայի բովանդակության համապատասխանությունը:
4.Ուսումնասիրում և գնահատում է բնագիտական առարկաների առարկայի պահանջների կատարումն ապահովող դասավանդման մեթոդները, մշակում է նոր մեթոդներ:
5.Մշակում է բնագիտական առարկաների առարկայի առարկայական ծրագրով պահանջվող վերջնարդյունքների ապահովմանը ուղղված դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ, օրինակելի պլաններ, գործիքներ։
6.Մշակում է (ԲՏՃՄ) բնագավառի բնագիտական առարկաների առարկայի դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի (այդ թվում՝ էլեկտրոնային) և մանկավարժահոգեբանական փորձաքննության չափանիշներ։
7.Կազմակերպում է բնագիտական առարկաների դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի փորձաքննությունը և աջակցում է դասագրքերի ընտրության և փորձարկման գործընթացներին:
8.Մշակում է ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակով:
9.Վարում է հեռավար դասընթացներ։
12.Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. Բարձրագույն մանկավարժական կրթություն:
2.Վերջին 10 տարվա ընթացքում
բնագիտական առարկաների մանկավարժական աշխատանքի 5 տարվա փորձ հանրակրթական ուսումնական հաստատությունում:
3.Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
4. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
6. Ուղեցույցներ թղթային և թվային տարբերակով մշակման կարողություն:
7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
8․
Word, excel և powerpoint ծրագրերի իմացություն։
9.Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն:
10.Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փաստթաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն:

11.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմումների ընդունման ժամկետն է` 11.06.2021 – 21.06.2021 թթ.:
Աշխատավարձի չափը՝ 200,000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1)հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2)
մեկ էջանոց հետաքրքրության նամակ այս պաշտոնին հավակնելու նկարագրությամբ և աշխատանքների կատարման տեսլականով,
3) անձնագրի պատճեն,
4) ինքնակենսագրություն,
5) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեններ (դրանց առկայության դեպքում),
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ զինգրքույկ,
8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. Փոստ՝ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.06.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հունիսի 24-ին` ժամը 1100-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 1800: