ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթական բարեփոխումների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում (դիմումի ձևը կտրամադրենք)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Գ. Փալիկյան),
  • 3x4 չափսի լուսանկար,
  • բարձրագույն կրթության դիպլոմ,
  • աշխատանքային գրքույկը կամ քաղվածք,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, սոց. քարտ)
  • տեղեկանք՝ աշխատանքի վայրից
  • մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)։
  • Կազմակերպության հաշվեհամարին (2140006145260100 «ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիր:

Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակով, որոնք սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացները կվարեն ոլորտում հայտնի, փորձառու վերապատրաստողներ և մասնագետներ:
Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել և՛առկա, և՛ հեռավար, և՛համակցված ձևաչափով:
Դասընթացների արժեքը 70 000 ՀՀ դրամ է՝ ներառյալ ուսումնական նյութերը, սուրճի ընդմիջումները:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել հունիսի 7- 22-ը։
Դասընթացները կմեկնարկեն հունիսի 25-ից։

Գրանցվելու համար ՝ https://docs.google.com/.../1ESELKrIm7KSDVKOZPprLPY1.../edit

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 099141919, 093192120, 099384067, 099142424 հեռախոսահամարներով կամ գրել krtututyun88@gmail.com էլ. փոստին: