ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Երևանի Գ․ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի՝ Գ. Ներսեսյանի անունով (դիմումը լրացվում է տեղում),
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • բարձրագույն կրթության դիպլոմը,
  • աշխատանքային գրքույկը կամ տեղեկանք աշխատավայրից,
  • անձնագիրը,
  • մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը առկայության դեպքում)
  • Կազմակերպության հաշվեհամարին (900018004367 թիվ 1 ՏԳԲ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացի արժեքը՝ ներառյալ սուրճի ընդմիջումները և գրենական պիտույքները, կազմում է 65000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։
Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունիսի 9-ից հունիսի 24-ը ներառյալ:

Դասընթացները կսկսվեն հունիսի 25-ից:
Դասընթացները կվարեն փորձառու, հմուտ դասընթացավարները և հրավիրված մասնագետները:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 63-25-80 և (091) 87-87-77 հեռախոսահամարներով կամ գրել trainings@135school.am էլ. փոստի հասցեին: Գրանցվելու համար անցեք հղմամբ https://forms.gle/ymPNnWWmEoZ8cSaVA