ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
Հիմնադրամի արհեստավարժ և փորձառու վերապատրաստող մասնագետները արդիական ինտերակտիվ մանկավարժական մեթոդներով կիրականացնեն դասընթացը /գործնական և տեսական պարապմուքներ/ մասնակիցների կրթության բնագավառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները զարգացնելու և գործնական կարողունակությունները ձևավորելու նպատակով:
Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական ամփոփիչ ստուգումները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:
Դասընթաց
ին ոչ լիարժեք մասնակցելու դեպքում մասնակիցը հնարավորություն կունենա օգտվելու անվճար խորհրդատվություններից:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (լրացվում է տեղում),
2) 3x4 չափսի 2 լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) աշխատանքային գրքույկ կամ քաղվածք, տեղեկանք աշխատավայրից,
5) անձնագիր,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ («ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ , հաշվեհամարին 1660 0150 0510 0100) փոխանցված գումարի անդորրագիրը:
Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն:
Դասընթացները կկազմակերպվեն հունիսի 24-ից հուլիսի 14-ը` առկա, համակցված կամ առցանց եղանակներով (վերապատրաստվող մասնակցի ընտրությամբ):

20-օրյա /110 ժամ/ դասընթացի արժեքը, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, սուրճի, սննդի ընդմիջման ապահովումը, կազմում է 70 000 հայկական դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում: Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ս/թ հունիսի 7-22-ը ՝ «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055) 27-95-03, հեռախոսահամարով կամ գրել
iedf2020@gmail.com էլեկտրոնային փոստին:

Վերապատրաստվող մասնակիցների նախնական գրանցման համար լրացնել հղմամբ ( https://forms.gle/vJzScgBS12o17AdY7 ) տրված հարցաշարը: