ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դաս­ըն­թացներ:

Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձ­րագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավար­ժական, գիտաման­կա­վարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Դասընթացները կազմակերպվում են ակտիվ ուսուցման մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական , որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1)դիմում` «Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափսի երկու լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմը.
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը.
5) անձնագիրը.
6) «Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոց» ՊՈԱԿ, ՀՀ Կենտրոնական գանձապետարանի 900018002486 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:

Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6-7 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատ­րաստ­ման դասընթացի արժեքը կազմում է 75000 դրամ, որը ներառում է սուրճի ընդմիջումը, գրենական պի­տույք­ների և ուսում­նա­կան նյութերի տրամադրումը:

Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2021թ. հունիսի 7-ից մինչև հունիսի 22-ը ներառյալ` Երևանի Լեոյի անվան հ.65 ավագ դպրոցում (ք. Երևան, Ֆրունզեի 56 ) ամեն օր` ժամը 9-ից մինչև 1700-ը:
Դասընթացները կսկսվեն հունիսի 24-ից:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով`
010 480922 դպրոց, 091 308396 (Սիլվա Խրիմյանին),
099 592555 (Մերի Քոչարյանին),
093327376 (Կարինե Կատայանին),
093 822075 (Նառա Չախոյանին),
091 492570 (Գարեգին Գարեգինյանին) կամ գրել school65@schools.am էլ. փոստի հասցեով: