ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձևը կտրամադրվի) «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն` Վահրամ Սողոմանյանի անունով
2) 3×4 չափսի 2 լուսանկար
3) բարձրագույն կրթության դիպլոմ
4) աշխատանքային գրքույկ կամ քաղվածք
5) տեղեկանք աշխատավայրից
6) անձնագիր կամ նույնականացման քարտ
7) առկայության դեպքում նաև` մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողություններն հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
8) «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հաշվեհամարին կատարած վճարման անդորրագիրը (ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Հ/Հ 220593350261000, 70 000 ՀՀ դրամ)։

Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2021թ. հունիսի 7-ից 22-ը:
Դասընթացների մեկնարկը` 2021թ. հունիսի 24-ից։

Դասընթացների տևողությունը` 20 օր։
Ուսուցման եղանակը` առկա, հեռավար, համակցված։

Դասընթացներն իրականացվելու են ոլորտային նեղ մասնագետների կողմից։
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի բնօրինակները, որոնք կվերադարձվեն լուսապատճենելուց հետո (տեղում)։

Վարձավճարի մեջ ներառված է սուրճի ընդմիջումը։
Մասնակիցների փոխադրումների և գիշերակացի կազմակերպում չի նախատեսվում։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար`
+37493581908
masnakcayindproc@gmail.com