ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն` EduArmenia կրթական նախաձեռնությամբ, հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացները կվարեն միջազգային փորձառություն ունեցող լավագույն մասնագետները` ՀՀ-ից և արտերկրից
Դասընթացը կլինի առկա, հեռավար` համակցված տարբերակով
Տևողությունը` 20 օր
Արժեքը` 80.000 դրամ, որը ներառում է, ուսումնաօժանդակ բոլոր նյութերը, անհրաժեշտ գրենական պիտույքներ, սուրճի և սննդի ընդմիջումներ:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

«Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի տնօրենի անունով դիմում (ձև 1, լրացնել տեղում),
3x4 չափի երկու լուսանկար,
բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
տեղեկանք աշխատավայրից,
անձնագրի պատճենը,
մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ և այլն)։
«Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (19300/49880130100 Հ/Հ Կոնվերս բանկ) :

Անհրաժեշտ են փաստաթղթերի բնօրինակները, որոնք տեղում լուսապատճենելուց հետո կվերադարձվեն:

Դիմումների ընդունումը հունիսի 7-ից հունիսի 22-ը:

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 094 02 03 81 հեռախոսահամարով կամ գրել armeducators@gmail.com էլ.հասցեին:
Ծրագրի առաջին փուլը կսկսվի հունիսի 24-ին: