ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 03.06.2021 թ., թիվ 887-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ 077-33-76-90):

Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-1, լրացվում է տեղում),
  2. 3x4 չափի երկու լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  4. աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
  5. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  7. Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (կարող է իրականացվել նաև սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարի փոխանցում):

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 (ութսուն հազար) դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը (առցանց թեստերը և դասընթացի նյութերը կունենան 24/7 հասանելիություն և կապված կլինեն մասնակիցների էլեկտրոնային հասցեներին) և սուրճի ընդմիջումները:

Դասընթացն իրականացվում է առկա, հեռավար, հիբրիդային ձևաչափերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, և կամընտրական մոդուլների խումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլ՝ յուրքանչյուրը 15 ժամ ծանրաբեռնվածությամբ, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):

Պարտադիր կրթամասը ներառում է հինգ մոդուլներ՝ 95 ժամ ուսումնական բեռնվածությամբ.

  1. Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,
  2. Իրավունքի հիմունքներ,
  3. Գնումների գործընթացի կազմակերպում,
  4. Կիրառական հաշվապահություն,
  5. Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն:

Կամընտրական կրթամասից առաջարկվող մոդուլներն են.

  1. Տեքստային և գործարար փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա,
  2. Օտար լեզու հատուկ նպատակներով։

Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:

Դասընթացը վարում են Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունիսի 7-ից մինչև 22-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին, հեռ.՝ 098-19-67-07, 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 9.00-ից 16.00-ն:

Վերապատրաստման դասընթացը սկսվում է հունիսի 24-ից՝ 20 օր տևողությամբ։ Ունկնդիրների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ 077-33-76-90 (համակարգող՝ Ա.Դինունց)
Կայք՝
www.gorsu.am
E-mail` gorissu@mail.ru
Fb` https://www.facebook.com/ԳՊՀ-Վերապատրաստումներ-Training-Courses
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին):