«Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• դիմում (դիմումի ձևը կտրամադրենք)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Գ. Սաֆարյան),
• 3x4 չափսի լուսանկար,
• բարձրագույն կրթության դիպլոմը,
• աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
• անձնագիրը,
• մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
• Կազմակերպության հաշվեհամարին ( 900328000154 «Վաղարշապատի գանձապետական բաժանմունք» ) փոխանցված գումարի անդորրագիրը:
Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 70 000 դրամ:
Գրանցվելու համար
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSemALafZvQSNKhagcWqoI-ih3p1YlqiF0gbcCxoLgK83Bh8OQ/viewform?vc=0&c=0&w=1&flr=0
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2021թ. հունիսի 7-22-ը։
Դասընթացները կմեկնարկեն հունիսի 24-ից (դպրոցը ժամանակավորապես գործում է այլ տարածքում. ավելի կոնկրետ հասցեն կներկայացվի հեռախոսազանգի միջոցով, ք. Էջմիածին , փ. Սպանդարյան )։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել
093-18-58-11
0231-5-49-40
055-42-41-02