ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Եվրոպական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում /<<Եվրոպական համալսարան>> հիմնադրամ, Դավիթ Անհաղթի փող., 10,, հեռ.`011-24-00-38, 093- 01- 45 -77 (Նուրիջան Մանուկյան) կամ 093-17-92-02 (Նահապետ Զաքարյան) և Իջևանում/ «Եվրոպական համալսարան» հիմնադրամի մասնաճյուղ/ Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձն, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1. Դիմում` «Եվրոպական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2. 3x4 չափի երկու լուսանկար.
3. բարձրագույն կրթության դիպլոմ.
4. աշխատանքային գրքույկ և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
5. անձնագիր.
6. «Արարատբանկ» ՓԲԸ-ում «Եվրոպական համալսարան» հիմնադրամի 1510008390100100 հաշվեհամանին փոխանցված գումարի անդորրագիր:
Սկանավորումից հետո բնօրինակները վերադարձվում են:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրում:
Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 9:00-ից 14:00-ն, կամ այլ գրաֆիկով:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` նախկին Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ, «Եվրոպական համալսարան» հիմնադրամի դասախոսներ և հրավիրված այլ մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունիսի 7-21-ը ներառյալ` «Եվրոպական համալսարան» հիմնադրամում (1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, 410 սենյակ) /հեռ 011-24-00 -38/ և Իջևանում/ Եվրոպական համալսարանի մասնաճյուղ /Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/` ամենօր/ բացի շաբաթ և կիրակի օրերից/` ժամը 10:00ից-17:00-ն: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան հունիսի 25-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով կամ այցելելով Եվրոպական համալսարան: