(Մեկ թափուր տեղ)

ՏՏ մասնագետի հիմնական գործառույթները՝

  1. Կազմակերպության կայքի և բլոգի տեխնիկական սպասարկում և աջակցություն աշխատակիցներին բլոգում նյութ տեղադրելիս։
  2. Բաժինների գործընթացը ՏՀՏ գործիքներով արդյունավետ իրականացնելու համար թվային ծրագրերի ընտրություն, տեխնիկական սպասարկում և մասնագետների ուսուցում։
  3. Ուսումնական հաստատությունների գործընթացը ՏՀՏ գործիքներով արդյունավետ իրականացնելու համար թվային ծրագրերի ընտրություն, տեխնիկական սպասարկում և ուսուցիչների ուսուցում։
  4. ՏՏ սարքավորումների վրա պահանջվող ծրագրերի տեղադրում, ՏՏ սարքավորումների միջոցով առաջացած ծրագրային խնդիրների լուծում։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Վերջին 5 տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքային փորձ:
  3. Աշխատանքային փորձ հաղորդակցության առցանց հարթակների հետ՝ Zoom, Teams, Google Meet և այլն:
  4. Բլոգ վարելու և սպասարկելու կարողություն:
  5. Միջանձնային հարաբերությունների և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:
  6. Կազմակերպական և վերլուծական հմտություններ, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  7. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 02.06.2021 – 10.06.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.06.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հունիսի 15-ին` ժամը 1200-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: