Տնտեսական բաժնի ղեկավարի հիմնական գործառույթները՝

1․ Տնտեսական ծառայությունների պատշաճ վիճակի նկատմամբ հսկողության իրականացում.
2․ Կազմակերպության պահեստի ապրանքների ընդունման, պահեստավորման և բացթողման աշխատանքների կազմակերպում։
3․ Պահեստի մուտքի և ելքի գրանցամատյանների վարում և հաշվետվությունների կազմում։
4․ Կազմակերպության մաքրության և ապրանքի պահպանման պայմանների հետևում։
5․ Գույքագրման իրականացում և կազմակերպում, պահեստի աշխատանքների արդյունավետության բարձր մակարդակի ապահովում։
6․ Համագործակցում մատակարարների հետ առաքումներին առնչվող խնդիրներով:
7․ Հսկողության իրականացում ջեռուցման համակարգի ջրամատակարարման բոլոր ցանցերի, էլեկտրական սարքավորումների, հրդեհային ազդասարքերի անխափան շահագործման նկատմամբ:
8․ Ապրանքների գնում իրականացնելու նպատակով շուկայում առաջարկության ուսումնասիրություն:
9․ Մասնակի վերանորոգումների, նորոգումների իրականացում։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  2. Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
  3. Միջանձնային հարաբերությունների և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 02.06.2021 – 10.06.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 250000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.06.2021թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հունիսի 15-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: