(Մեկ թափուր տեղ)

Գրադարանավարի հիմնական գործառույթները՝

1. Գրադարանի ռեսուրսների համակարգում, գրքերի կատալոգավորում տվյալների բազայում:
2. Գրադարանային ֆոնդի տեղաբաշխման, պահպանման, բաժանորդներին տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում։
3. Գրադարանային ֆոնդի տեղեկատու-մատենագիտական, այբբենական ցանկերի, թեմատիկ և էլեկտրոնային քարտադարանի վարում։
4. Բաժանորդական քարտերի հաշվառում, հաստատության կարիքներից բխող տվյալների բազայի ստեղծում։
5. Բաժանորդների խորհրդատվության իրականացում և անհատական սպասարկում։

6. Կազմակերպության գրադարանի գրքերի, նյութերի թվայնացման գործընթացի իրականացում։
7. ԿԶՆԱԿ-ի բլոգում թվայնացված գրականության հրապարակում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. Բարձրագույն կրթություն (գրադարանային):
2. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, թվայինացման համակարգի տիրապետում, բլոգում նյութեր հարապարաելու հմտություն:
3. Գրադարանավարի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
4. Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:
5. Միջանձնային հարաբերությունների և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:
6.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 02.06.2021 – 10.06.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.06.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հունիսի 15-ին` ժամը 1100-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: