(Մեկ թափուր տեղ)

Թարգմանչի հիմնական գործառույթները՝

  1. Հայերեն և անգլերեն մամուլի հաղորդագրությունների համակարգում և պատրաստում։
  2. Հայերենով, անգլերենով ու ռուսերենով խմբագրական և սրբագրական աշխատանքների իրականացում:
  3. Կազմակերպության կողմից հրապարակվող տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական, ոճական ճշգրտության ստուգում:
  4. Մասնակցություն կազմակերպության միջոցառումների կազմակերպման, համակարգման և հանրային իրազեկման միջոցառումներին:
  5. Կազմակերպության նամակագրության թարգմանություն գործընկերների, շահառուների հետ՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով։
  6. Կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպության կայքի և բլոգի, սոցիալական ցանցերում որոշակի էջերի բովանդակության թարգմանություն։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն (լեզվաբանական):
  2. Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
  3. Աշխատանքային փորձ թարգմանությունների կամ մանկավարժության (անգլերեն) բնագավառում։
  4. Աշխատանքային առնվազն 3 տարվա փորձ հանրակրթական ուսումնական հաստատությունում որպես անգլերենի ուսուցիչ։
  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, թվայինացման համակարգի տիրապետում (համացանց, Microsoft Windows, Microsoft Office):
  6. Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:

    Դիմումների ընդունման ժամկետն է` 02.06.2021 – 10.06.2021 թթ.:
    Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.06.2021թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. հունիսի 15-ին` ժամը 1200-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: