«Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը կրթության բարելավման ծրագիրի շրջանակներում հայտարարում է փորձագետների մրցույթ՝ հետևյալ ուսումնական բնագավառների ուղղությամբ
● հայոց լեզու, գրականություն
● հասարակություն, հասարակական գիտություններ
● օտար լեզուներ
● արվեստ
● տեխնոլոգիա
● ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն
Փորձագետի հիմնական պարտականություններն են՝
Մշակել hանրակրթական առարկայական չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան ուսումնական նյութերի թղթապանակ ըստ բնագավառների:
Մրցույթը կայանալու է armeps.am Էլեկտրոնային գնումների հարթակում:
Մրցույթի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ gnumner.am պաշտոնական կայքում (ծածկագիր՝ «ԿԶՆԱԿ-ԳՀԾՁԲ-21/09» ) կամ տեսնել կից հղմամբ. (https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=7402159):
Եթե դժվարություններ կառաջանան armeps Էլեկտրոնային գնումների հարթակում մրցույթին մասնակցելու գործընթացում, «ԿԶՆԱԿ» հիմնադրամը պատրաստակումություն է հայտնում օժանդակել:

Այդ գործընթացը իրականացնելու նպատակով պահանջվում են ներքոհիշյալ տվյալները՝
1. Անուն Ազգանուն Հայրանուն
2. Գրանցման հասցե
3. Սոց. Քարտի համար
4. Էլեկտրոնային փոստի հասցե
5. Հեռախոսահամար
6. Բանկ
7. Բանկի հաշվեհամար
8. Առարկայական ծրագրի անվանումը և դասարանը, որին դիմում եք

Լրացուցիչ տվյալներ
1. Տվյալ առարկայի դասավանդման փորձը տարիներով
2. Որտեղ եք դասավանդել
3. Տեղեկանք աշխատավայրից
4. Հիմնավորող փաստաթուղթ (վկայական, տեղեկանք և այլն), որ դուք եղել եք հանրակրթության պետական չափորոշիչի աշխատանքային խմբի անդամ կամ առարկայական չափորոշիչի և օրինակելի ծրագրի մշակման աշխատանքային խմբի անդամ
5. Գրքի այն էջի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, հրատարակիչը, հրատարակման թիվն ու կոդերը, որը ցույց կտա, որ Դուք տվյալ առարկայի դասագրքի հեղինակ կամ համահեղինակ եք
6. Գրքի այն էջի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, հրատարակիչը, հրատարակման թիվն ու կոդերը, որը ցույց կտա, որ Դուք տվյալ առարկայի դասագրքի ուսուցչի ձեռնարկի հեղինակ կամ համահեղինակ եք
7. Գրքի այն էջի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, հրատարակիչը, հրատարակման թիվն ու կոդերը, որը ցույց կտա, որ Դուք տվյալ առարկայի խնդրագրքի կամ լրացուցիչ գրականության հեղինակ կամ
համահեղինակ եք
8. Գրքի այն էջի լուսապատճենը, որտեղ երևում է հեղինակը կամ համահեղինակները, հրատարակիչը, հրատարակման թիվն ու կոդերը, որը ցույց կտա, որ Դուք տվյալ առարկայի դասավանդման մեթոդական գրականության հեղինակ կամ համահեղինակ եք
Մրցույթի համար վերոնշյալ տվյալները անհրաժեշտ է կրիչով ներկայացնել՝ Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող (ԿԱԻ նախկին շենք) «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ՝ Լուսինե Ստեփանյանին - 2-րդ հարկ, 204
սենյակ:
Տվյալների ներկայացման վերջնաժամկետն է 31.05.2021թ.:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: