Աշխատանքային պարտականություններն են՝

  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային և ՄԺԾԾ հայտերի ուսումնասիրություն, ամփոփում.
  2. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային գործընթացի շրջանակում տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպում.
  3. Նախարարությունում շրջանառվող և նախարարությունից ելքագրվող ֆինանսական փաստաթղթերի ուսումնասիրում և ներկայացում գլխավոր քարտուղարի հաստատմանը.
  4. Գնումների էլեկտրոնային համակարգում (Armeps/PPCM) համապատասխան տվյալների մուտքագրում, ԳՊ փոփոխման հայտերի, մատակարարների կողմից ներկայացված արձանագրությունների և պատասխանատու ստորաբաժանումների կողմից ընդունված արձանագրությունների ուսումնասիրում և ներկայացում գլխավոր քարտուղարի հաստատմանը.
  5. Client Treasury գանձապետական համակարգով հաստատմանը ներկայացված գործարքների և ծախսերի նախահաշիվների ուսումնասիրում.
  6. Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ անհրաժեշտ հաշվարկների կատարում, վերլուծությունների իրականացում, աղյուսակների և գրաֆիկների ստեղծում և այլ համապատասխան աշխատանք MS Excel ծրագրով (ռեգրեսիոն վերլուծություններ, կոռելյացիոն վերլուծություններ և այլն).
  7. Ֆինանսական, բյուջետային գործընթացի, գնումների և հաշվապահական հաշվառման ընթացիկ աշխատանքին առնչվող գործարքների կատարում.
  8. Փաստաթղթերի թղթային և էլեկտրոնային վարում.
  9. Նախարարության գլխավոր քարտուղարի այլ հանձնարարությունների կատարում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. «Գործարարություն և վարչարարություն» կամ «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
  4. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ.
  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  6. Գրական հայերենի տիրապետում.
  7. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1 /մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք
. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի մայիսի 25-27-ը ներառյալ, ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021թ. մայիսի 27-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: