(Մեկ թափուր տեղ)
Գնահատման
մշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

1. Լրամշակում է գնահատման մեթոդաբանությունը:
2. Մշակում
է գնահատման մեթոդաբանությանը համապատասխան գործիքներ:
3. Մշակում
է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման համակարգի նախագիծը:
4.Լրամշակում
է ներքին գնահատման սկզբունքները, կազմակերպում և իրականացնում է մշտադիտարկում, արդյունքների վերլուծություն:
5. Մշակում
է ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
6. Վարում
է հեռավար դասընթացներ:
7. Ուսումնասիրում
է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, ներկայացնում առաջարկություններ ու եզրակացություններ:
8.Ներքին գնահատման սկզբունքների լրամշակում, իրականացման մշտադիտարկում, արդյունքների վերլուծություն և իրականացման ուղեցույցների մշակում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1.Բարձրագույն կրթություն:
2.Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
3.Իր
լիազորությունների հետ կապված իրավական ակտերրի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
4.Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
5. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
6. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
8.Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն:
9. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
10.Առնվազն
մեկ օտար լեզվի իմացություն:

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 12.05.2021 – 19.05.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկա-յության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.05.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 25-ին` ժամը 1300-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: