Չափորոշչի լրամշակման և զարգացման բաժնի պետի հիմնական գործառույթները՝

1.ՀՊՉ և առարկայական չափորոշիչների աշխարհում գործող մոդելների ուսումնասիրություն:
2.ՀՊՉ կարողունակությունների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:
3.ՀՊՉ և առարկայական չափորոշիչներում վերջնարդյուների լրամշակում և մեթոդական ուղեցույցների մշակում:
4.Կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթների նախագծի մշակում:
5.Ուսումնական հաստատությունների կողմից ՀՊՉ հենքային ուսումնական պլանից օգտվելու կարիքների գնահատում:
6.ՀՊՉ հենքային ուսումնական պլանի հիման վրա օրինակելի պլանների նախագծերի մշակում և մեթոդական ուղեցույցների նախապատրաստում:
7.ՀՊՉ հենքայի ուսումնական պլանի լրամշակում և տեղեկատվական ուղեցույցների մշակում:
8.Ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման վրա ՀՊՉ հենքային ուսումնական պլանի կարգավորումների ազդեցության գնահատում:
9.Այլընտրանքային ուսումնական պլանի մշակման մեթոդական ուղեցույցների մշակում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հանրակրթության պետական չափորոշչի իմացություն
  3. Առարկայական չափորոշիչների և ծրագրերի կառուցվածքի և սկզբունքներըի իմացություն
  4. Հանրակրթության մասին օրենքի իմացություն
  5. Գործող ուսումնական պլանի իմացություն
  6. Գնահատման մեթոդաբանության իմացություն
  7. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերրի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
  8. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
  9. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
  10. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  11. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 12.05.2021 – 19.05.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 250000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկա-յության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.05.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 25-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: