(Մեկ թափուր տեղ)
Հասարակայնության հետ կապերի մասնագետի հիմնական գործառույթները՝

1. Կազմակերպում և անցկացնում է հիմնադրամի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` հիմնադրամի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, օրվա մամուլի տեսությունը:
2.Պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով:
3. Ծանուցում է հիմնադրամի տնօրենին և այլ պաշտոնատար անձանց ԶԼՄ-ում տեղ գտած կարևոր նյութերի մասին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը:
4.Հիմնադրամի գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով հիմնադրամի ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր,
կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը:
5.Մասնակցում է հիմնադրամում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին:
6.
Ստեղծում է վերլուծական, վիճակագրական այլ նյութերի համակարգված արխիվ, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` պատրաստում է հեռուստաֆիլմեր, տեսանյութեր, թողարկում տեղեկագրեր:
7.
Իրականացնում է հիմնադրամի ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկումը:
8.
Օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին:
9. Իր առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ:
10. Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ, գործառույթներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1.Բարձրագույն կրթություն:
2. Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ:
3.Կազմակերպական և վերլուծական հմտություններ, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
4.Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 12.05.2021 – 19.05.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4)թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.05.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 25-ին` ժամը 1200-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: