Վերապատրաստման ծրագրերի մշակման և գնահատման բաժնի պետի հիմնական գործառույթները՝

1.Մանկավարժական աշխատողների ուսուցման և ինքնուսուցման մեթոդների ուղեցույցների մշակում:
2.Մանկավարժական աշխատողների ընթացիկ և արտահերթ ատեստավորման վերապատրաստումների ծրագրերի նախագծերի մշակում:
3.Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման դասընթաց-ների պլանավորում և կազմակերպում:

4.Կազմակերպում է այլ մարմինների, պաշտոնատար անձանց կողմից պահանջվող՝ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրումը։
5.Ուսումնասիրում է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
  3. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
  4. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա-կություն:
  5. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  6. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 12.05.2021-19.05.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 250000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) մեկ լուսանկար`3x4 չափի,
6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
7) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
8) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով ((էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.05.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, մայիսի 25-ին` ժամը 1100-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033) 57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: