Վերապատրաստման արդյունավետության գնահատման բաժնի պետի հիմնական գործառույթները՝

1.Մանկավարժական աշխատողների ուսուցման և ինքնուսուցման մեթոդների ուղեցույցների մշակում:
2.Մանկավարժական
աշխատողների ընթացիկ և արտահերթ ատեստավորման վերապատրաստումների ծրագրերի նախագծերի մշակում:
3.Մանկավարժական
աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացների պլանավորում և կազմակերպում:
4.Կազմակերպում
է այլ մարմինների, պաշտոնատար անձանց կողմից պահանջվող բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութերի տրամադրում:
5.Ուսումնասիրում
է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:
6.Մանկավարժական
աշխատողների վերապատրաստումների, այդ թվում՝ ատեստավորման մասնակիցների ամփոփիչ գնահատման հարցաշարերի մշակում:
7.
Տնօրենների վերապատրաստումների մասնակիցների ամփոփիչ գնահատման հարցաշարերի մշակում:
8.
Վերապատրաստումների արդյունքների գնահատում և վերլուծություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
  3. Ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների վերապատրաստումների կազմակերպումը կարգավորող իրավական ակտերի իմացություն։
  4. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
  5. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակու-թյուն:
  6. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  7. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 05.05.2021 – 13.05.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 250000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4)Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.05.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 18-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքայի օրերին մինչև ժամը 18:00: