(Մեկ թափուր տեղ)
Ուսումնական հաստատության զարգացման կառավարման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

Մշակում է՝
1. ուսումնական
հաստատության կառավարման գործող մոդելներ, նորարարական մոտեցումներ,
2.ուսումնական
հաստատության կառուցվածքի, ընթացիկ աշխատանքների նկարագրությունը, իրականացնում է գործող մոդելների ուսումնասիրություն և նոր մոդելների մշակում,
3. ուսումնական
հաստատությունում ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման մեթոդներ,
4.
ներդպրոցական վերահսկողության ռազմավարություններ և մեթոդներ,
5.ուսումնական
հաստատության կանոնադրության փոփոխությունների առաջարկություններ,
6. ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կառուցվածքի և կազմման մեթոդներ,
7.ուսումնական հաստատության գործունեության տնտեսական դաշտի լրամշակման առաջարկություններ,

8. ուսումնական հաստատության ծախսերի ֆինանսական պլանավորման, բյուջեի կառավարման մոդելների, ռազմավարությունների առաջարկություններ,
9. ուսումնական հաստատության ծախսերի նախահաշվի և դրա կառավարման մոդելներ, ռազմավարություններ,
10. ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակով,
11. վարել հեռավար դասընթացներ,
12.ուսումնասիրել բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգել և վերլուծել այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, առաջարկություններն ու եզրակացությունները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. Բարձրագույն կրթություն:
2.Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա կրթության կառավարման աշխատանքային ստաժ կամ մանկավարժական աշխատանքի չորս տարվա աշխատանքային ստաժ:

3.Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
4. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն:
5. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն:
6. Ուղեցույցներ թղթային և թվային տարբերակով մշակման կարողություն:
7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն:
8 Word, excel և powerpoint ծրագրերի իմացություն։
9.Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն:
10.Բաժնի մյուս մասնագետների հետ առցանց փասթաթղթեր մշակելու և խմբագրելու, առցանց շտեմարաններից օգտվելու, էլեկտրոնային նամակներ ստանալու և ուղարկելու, առցանց քննարկումների մասնակցելու կարողություն:
11.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է անորոշ ժամկետով։
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 05.05.2021 – 13.05.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում (ձևաչափը ազատ)՝ նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճեն,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.05.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 18-ին` ժամը 1300-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 1800: