ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ, որը կշնորհվի տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական ու հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից առնվազն երեք տարի իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։

Յուրաքանչյուր երկիր կարող է առաջարկել առավելագույնը հինգ հայտ, որոնք կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվի:

Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից և մրցանակի պաշտոնական կայքէջից https://en.unesco.org/themes/teachers/hamdan-prize:

Մասնակցության պարագայում հայտերը պետք է ներկայացնել ՀՀ ԱԳՆ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը՝ v.ter-petrosyan@mfa.am էլ. փոստի հասցեին։