Փորձագետը ներգրավվում է Նախարարության ֆինանսաբյուջետային վարչության բյուջետային ծրագրավորման և վերլուծությունների բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային և ՄԺԾԾ հայտերի ուսումնասիրություն, ամփոփում,
  2. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային գործընթացի շրջանակում տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպում,
  3. Նախարարությունում շրջանառվող և նախարարությունից ելքագրվող ֆինանսական փաստաթղթերի ուսումնասիրում,
  4. Գնումների էլեկտրոնային համակարգում (Armeps/PPCM) համապատասխան տվյալների մուտքագրում, ԳՊ փոփոխման հայտերի, մատակարարների կողմից ներկայացված արձանագրությունների և պատասխանատու ստորաբաժանումների կողմից ընդունված արձանագրությունների ուսումնասիրում,
  5. Client Treasury գանձապետական համակարգով հաստատմանը ներկայացված գործարքների և ծախսերի նախահաշիվների ուսումնասիրում,
  6. Վարչության պետի հանձնարարությամբ անհրաժեշտ հաշվարկների կատարում, վերլուծությունների իրականացում, աղյուսակների և գրաֆիկների ստեղծում և այլ համապատասխան աշխատանք MS Excel ծրագրով (ռեգրեսիոն վերլուծություններ, կոռելյացիոն վերլուծություններ և այլն),
  7. Ֆինանսական, բյուջետային գործընթացի, գնումների և հաշվապահական հաշվառման ընթացիկ աշխատանքին առնչվող գործարքների կատարում,
  8. Փաստաթղթերի թղթային և էլեկտրոնային վարում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն,
  2. «Գործարարություն և վարչարարություն» կամ «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
  3. հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  4. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  5. գրական հայերենի տիրապետում,
    6.պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
    պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
    օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
    օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
    «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
    Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2021թ. ապրիլի 29-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am ):