Կազմակերպությունը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային
կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը՝ Մշտադիտարկման/ծրագրային մարզային պատասխանատու (Արագածոտնի մարզ)
Աշխատանքի տեսակը՝ Կես դրույք
Պայմանագրի ժամկետը՝ Անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Աջակցում է Արագածոտնի մարզում ծրագրերի հետ կապված գործունեության մշտադիտարկման և ծրագրային միջոցառումների կազմակերպման աշխատանքներին։
  • Մշտադիտարկման և հետազոտությունների համակարգողին տրամադրում է տարածքային կառավարման մարմինների (մարզպետարանների) հետ համագործակցության վերաբերյալ մշտապես թարմացվող, օբյեկտիվ տեղեկատվություն։
  • Համագործակցելով դպրոցների տնօրենների և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացնում է դպրոցական ճաշարանների/խոհանոցների/սննդի պահեստների պայմանների բարելավմանն ուղղված կարիքների գնահատում արդեն մշակված հարցաշարերի (ձևաչափերը կտրամադրվի) հիման վրա մարզի դպրոցների տվյալների բազայի թարմացման համար:
  • Ամեն տարի նախքան ուսումնական տարվա սկիզբը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դպրոցների տնօրենների, մարզպետարանի և ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում ներկայացնում է առաջարկություններ դպրոցական ճաշարանների գործունեության հետագա վերաբացմանն ուղղված գործողությունների վերաբերյալ, կատարում է դպրոցներում առկա խնդիրների առանձնացում:
  • Աջակցում է դպրոցական սննդի ծրագրին առնչվող այլ գործառույթներին, այդ թվում նաև՝ մարզային միջոցառումներին և հանդիպումներին:
  • Ապահովում է հաշվետվողականություն՝ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ներկայացնելով իր կատարած աշխատանքի հակիրճ հաշվետվություն:
  • Մշակում և առաջարկում է մարզում դպրոցական սնունդ ծրագրի` ներառյալ ընդլայնված դպրոցական սնունդ բաղադրիչի իրականացման տարեկան մոնիթորինգային պլանը, ըստ պլանի կազմում և ներկայացնում է զեկույցներ (տեղեկանքներ) արդյունքների մասին և կրկնակի այցերով արձանագրում է առանձնացված խնդիրների շտկումները:
  • Յուրաքանչյուր կիսամյակի վերջում ներկայացնում է առանձնացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ, ինչպես նաև դպրոցական ճաշարան/խոհանոցների զարգացման պլաններում կատարում է թարմացումներ:
  • Աջակցում է դպրոցներին դպրոցական ճաշարանների զարգացման պլանների մշակման, ֆոնդհայթայթման պլանի համար նախնական տեղեկատվության տրամադրման և կիսամյակային արդյունքների ամփոփիչ զեկույցների պատրաստման հարցերում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ծրագրերի մշտադիտարկման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Վերլուծությունների և/կամ հետազոտությունների արդյունքների ներկայացման գերազանց ունակություններ,
  • Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ,
  • Դաշտային աշխատանքների (ցանկալի է կրթության ոլորտում) շոշափելի փորձ,
  • Տվյալ մարզի կրթական համակարգում առկա խնդիրների իմացություն,
  • ՀՀ մարզերում ճամփորդելու հնարավորություն,
  • Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության փորձ,
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն:
  • Հանրային սննդի կազմակերպման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
  • Միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
  • Համակարգչային հմտություններ,
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 200,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`

  1. ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
  2. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  3. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
  4. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։

Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Մշտադիտարկման/ծրագրային մարզային պատասխանատու (Արագածոտնի մարզ)»։

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 30.04.2021թ.

Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձինք:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ., 2020թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, գուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ տեղական արտադրությունը խթանելը, ե համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: