Ավարտվել է ԵՄ գրական մրցանակի թեկնածուների ընտրության առաջին փուլը. հայտնի են յուրաքանչյուր մասնակից երկրից ԵՄ մրցանակին հավակնող 5 հեղինակների անունները:

Հայաստանյան ժյուրիի և ԵՄ համակարգող խմբի աշխատանքների արդյունքում հրապարակվել են հայ թեկնածու հեղինակների ստեղծագործությունները.

  • Արամ Ավետիս, «Երբ առնետները կարդալ գիտեին» («Ակտուալ արվեստ» հրատարակչություն),
  • Արամ Պաչյան, «P/F» («Էջ» հրատարակչություն),
  • Անուշ Սարգսյան, «Անոն» («Անտարես» հրատարակչություն),
  • Հովիկ Աֆյան, «Կարմիր» («Անտարես» հրատարակչություն),
  • Լուսինե Խառատյան, «Անմոռուկի փակուղի» («Գրանիշ»)։

Մրցույթի արդյունքների մանրամասները հասանելի են մրցույթի պաշտոնական կայքէջում՝ https://bit.ly/2P3Lueg