ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
Պարտադիր պայմաններ`
- ՀՀ քաղաքացիություն.
 - բարձրագույն կրթություն և գիտական աստիճան.
 - հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարապետություն, կամ շինարարություն, կամ հնագիտություն, կամ մշակութաբանություն բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
 - իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.
 - «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
 
Լրացուցիչ պայմաններ`
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
 - ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն.
 - աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
 - տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 - ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:
 
Մրցույթը  կկայանա  2021  թվականի  հունիսի 4-ին  ժամը  10:30-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում  /հասցեն` ք. Երևան, Կառավարական  2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/      
     
Մրցույթին մասնակցել ցանկացողները  նախարարություն պետք է անձամբ  ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
 - մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան մարմնից տեղեկանք/ բնօրինակները և մեկական պատճենները.
 - զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/.
 - 3x4 սմ չափսի մեկ լուսանկար.
 - անձնագիրը և պատճենը.
 - ինքնակենսագրությունը.
 - դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը.
 - տեղեկանք մշտական բնակության վայրից.
 - հրատարակված հոդվածների ցանկը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը.
 - բնութագիր` վերջին աշխատավայրից.
 - «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգ:
 
Փաստաթղթերն ընդունվում են  ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 14:00-ից  մինչև 17:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է`  04. 05. 2021 թ., 
տեղեկատու հեռ.` 010/599-659/: